Ես գլուխ եմ խոնարհում հայոց մայրերի ու հայրերի առջեւ այսպիսի սերունդ դաստիարակելու համար
2020-10-09 10:48:00
Կեցցես մեր հայ ժողովուրդ,
Կեցցեք աշխարհով մեկ սփռված անկոտրուն մեր հայրենակիցներ, որ պաշտպանում եք մեր արդարացի պայքարը եւ սատար կանգնում հայոց քաջարի բանակին, Հայաստանին ու Արցախին անմնացորդ նվիրված ղեկավարությանը։
Անշուշտ, հաղթանակը մերն է, քանզի պաշտպանում ենք մեր սուրբ Հայրենիքը։
Այսօր Արցախն ու Հայաստանը ապացուցում են, որ «Քաջերի սերունդները- քաջե՛ր են (Հերացի)»։
Սիրելի հայրենակիցներ, շարունակենք մեր ձայնը հնչեցնել ի լուր աշխարհի,
որպեսզի դատապարտվի Ադրբեջանի եւ Թուրքիայի անհագ նկրտումներով լի զավթողական քաղաքականությունը,
որպեսզի միջազգային հանրությունը բողոքի ձայն բարձրացնի ոճրագործությունների դեմ,
որպեսզի Եվրամիությունը վերանայի իր հարաբերությունները Թուրքիայի հանդեպ,
ջանք գործադրենք, որ ճանաչեն Արցախը։
Ես նույնպես կոչ եմ անում բոլորին մասնակցել համահայկական դրամահավաքին` հանուն հայոց բանակի եւ Արցախի վերականգնման։
Ես գլուխ եմ խոնարհում մեր քաջարի զինվորների առջեւ, հպարտանում եմ մեր երիտասարդների խիզախությամբ, տարեց ազատամարտիկների` զինվորի կողքին կանգնելու պատրաստակամությամբ։
Ես գլուխ եմ խոնարհում հայոց մայրերի ու հայրերի առջեւ այսպիսի սերունդ դաստիարակելու համար։
Այսօր աշխարհի առաջադեմ մարդկությունը չպետք է թույլ տա, որպեսզի կրկնվի հայերի ցեղասպանությունը։
Մեր Հայաստանն ու Արցախը պիտի ապրեն ու ծաղկեն հավիտյան։
Մենք հաղթելու ենք
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ,
ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյան
Այս նյութը դիտել են - 2155 անգամ