Հայտարարվում է հրադադար՝ հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ Factor 2020-10-09 18:12:00
Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների արդյունքում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հայտարարությունում, որը բանակցություններից հետո ընթերցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, նշվում է․ «Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնություններին համապատասխան՝ կողմերը համաձայնության են եկել հետևյալ քայլերի հարցում․
1. Հայտարարվում է հրադադար 2020թ․ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ գերիների և պահվող այլ անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան։
2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ չափանիշները կհամաձայնեցվեն լրացուցիչ։ 3. Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա, սկսում են սուբստանտիվ բանակցություններ՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով։ 4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։