Օբաման Սբ Վալենտինի տոնին սիրային բանաստեղծություն է նվիրել կնոջը ...
2016-02-14 22:38:00

 

Սբ Վալենտինի տոնին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման The Ellen Show-ի ժամանակ առիթից օգտվելով՝ սիրային բանաստեղծություն է արտասանել իր կնոջ՝ Միշելի համար: Այս մասին հայտնում է The Independent-ը:

54-ամյա Օբաման սկզբում արտասանել է Բարի Ուայթի երաժշտության հնչյունների ներքո, հետո ասել է, որ որպես նախագահ՝ շատ կարևոր որոշումներ է ընդունել, սակայն իր կյանքի ամենալավ որոշումը Միշելին ընտրելն է եղել: 

Օբաման շնորհակալություն է հայտնել իր հետ հարմարվելու համար և ասել, որ սիրում է կնոջը:

Այս նյութը դիտել են - 1358 անգամ