«Հայաստանի իշխանության մեջ գտնվող սորոսականներ, չե՞ք ուզում ներողություն խնդրել ՌԴ-ից». Վլադիմիր Սոլովյով. ՏԵՍԱՆՅՈւԹ
2020-10-16 09:08:00

Ռուս քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը իր հեղինակային հաղորդման ընթացքում հիշեցրել է, որ Հայաստանի իշխանության բուրգին սորոսականներ նշանակելով Նիկոլ Փաշինյանը փչացրել է հայ-ռուսական հարաբերությունները։ Նա դիմելով ՀՀ իշխանության մաս կազմող սորոսականներին՝ ասել է. «Չե՞ք ուզում ներողություն խնդրել մեր երկրի, նրա ղեկավարի հասցեին արված իրենց բացականչությունների համար, նրա համար, թե ինչ էին անում մեր դրոշի հետ»։  

 «Երբ Փաշինյանը եկավ իշխանության, նրանք շատ բաներ էին գոռում, այդ թվում` Ռուսաստանի համար վատ և վիրավորական բառեր, այդ ամենը ցույց չենք տա, որ ոչ մեկին չվիրավորենք, անգամ Ռուսաստանի պետական դրոշն էին վառում։ Եկեք ես ձեզ ցույց տամ մի քանի մարդկանց ․․․

(Լուսանկարներում երևում են Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Հակոբյանը, ով փորձում է, ըստ Սոլովյովի, «ինչ-որ բան անել» ռուսական դրոշի հետ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պաստառով, որի վրա գրված է Свободные граждане за свободных граждан!!!, նախարար Հակոբ Արշակյանը՝ Свободу Илье Лашину, Алексею Навальному!! պաստառով, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Армения без Путина մակագրությամբ պաստառի կողքին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը (Putin go Fuck yourself պաստառով) և ՊՎԾ նախկն պետ Դավիթ Սանասարյանը հակառուսական ցույցի ժամանակ, խմբ․)։ 

  Գիտե՞ք՝ ովքեր են այս մարդիկ։ Ես ձեզ կասեմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու ես ունեմ այսքան ոչ պարզ վերաբերմունք ամբողջ կատարվողի հանդեպ, և ինչու եմ ես վիրավորված, որովհետև մենք ունենք պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, այն մեր դաշնակից պետությունն է, բայց դա չի նշանակում, որ մենք խուլ ու համր ենք։

Բոլոր այս մարդիկ, ում լուսանկարները դուք տեսաք և ովքեր հիմա հասկանում ու տեսնում են, որ միակ երկիրը, որը կարող է փրկել Հայաստանին ու փրկում է, դա Ռուսաստանն է, ահա այս մարդիկ չե՞ն ուզում ներողություն խնդրել, ոչ թե մեծ հայ ժողովուրդը, այլ կոնկրետ այս սորոսականները (соросята),   չե՞ն ուզում ներողություն խնդրել մեր երկրի, նրա ղեկավարի հասցեին արված իրենց բացականչությունների համար, նրա համար, թե ինչ էին անում մեր դրոշի հետ։ Եվ այս ամենի հետ Ղարաբաղ․ Արցախում, իհարկե, միշտ ապրել են հայեր, իսկ սորոսականները խիստ սխալվեցին»։,-ասել է Սոլովյովը

lurer.live

Այս նյութը դիտել են - 4184 անգամ