ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
2020-10-27 20:01:00

 Հոկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության և Արևմտյան շրջանային վարչության պատվիրակությանը։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացած հանդիպմանը դեսպան Բայբուրդյանը ներկայացրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ծավալված լայնամասշտաբ պատերազմի հետ կապված տեղեկություններ։
Հանդիպմանը քննարկվեց նաև մարդասիրական հրադադարի հաստատմանն ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ ամերիկյան ջանքերի ու Ադրբեջանի կողմից հրադադարի պայմանավորվածության խախտման թեման։
ՌԱԿ ղեկավարներն իրենց հերթին ներկայացրին պատերազմական օրերին կուսակցության կողմից կատարված աշխատանքները, այդ թվում և դրամահավաքը, որի հասույթն ուղղվել է Հայաստան համահայկական հիմնադրամին։ Դեսպան Բայբուրդյանը գնահատանքի խոսք ասաց կազմակերպության անդամներին՝ արդյունավետ համագործակցության համար։
Լուսանկարում ձախից աջ՝ Շուշան Բաղբուդարյան, Հայկական իրավունքների հանձնախմբի ատենապետ, Փանիկ Քեշիշյան, ՌԱԿ Կենտրոնական հանձնախմբի անդամ, դեսպան Արմեն Բայբուրդյան, Րաֆֆի Բալյան, ՌԱԿ Արևմտյան շրջանային վարչության ատենապետ, Արա Քասաբյան, ՌԱԿ Արևմտյան շրջանային վարչության խորհրդի անդամ։
 
Այս նյութը դիտել են - 1728 անգամ