Հայտնում ենք, որ զանգվածային լրատվամիջոցներով երեկվանից տարածված այնապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր փեսայի մասնակցությամբ վեճ ու ծեծկռտուք է տեղիունեցել, որին միջամտել են նաև Գագիկ Բեգլարյանի «թիկնապահները», չիհամապատասխանում իրականությանը և ամբողջովին սուտ է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: