Աղոթում եմ, որ ձեր բոլորի որդիները տուն վերադառնան
2020-10-31 23:20:00
ՎԱՂՎԱ ԱՊՐՈՂՆԵՐԻՆ/վերջին գրառումս
Գրում եմ նրանց համար, ովքեր կարծում են, թե որդուս կորստից հետո ես այլևս ոչինչ չունեմ կորցնելու, դրա համար էլ դեմ եմ խաղաղապահներին կամ ազատագրված տարածքները հանձնելուն, ովքեր այսօր ամեն գնով խաղաղություն են ուզում: Ո՛չ, սխալվում եք, ես նույնքան մեծ բան ունեմ կորցնելու՝ հայրենիքս:
Ես ունեմ 30 տարի առաջվա հզոր արդյուրաբերական երկիրս ջհուդական հատուկ ծրագրով քանդած, երկրի ընդերքից ու ժողովրդից միլիարդներ թալանած, դղյակներ ու միայն ժամանցի ոսկեզոծ օբյեկտներ կառուցած, աղքատ ժողովրդի հարկերից շքեղ ծախսերով ու միայն սուտ խոստումներով բանակս զինած երկիր, որի միակ տալիքն այլևս մեր որդիների կյանքը թողեցին.....
Այլևս փաստ է՝ մենք պատրաստ չէինք պատերազմին, իսկ խաղաղապահների կամ ազատագրված մեր հայրենի հողերի հանձնման ու Արցախի անհայտ ճակատագրով ձեռք բերված խաղաղության տարբերակը մենք միշտ ունեինք.....ինչո՞ւ չընտրեցինք, որ պարտությա՞մբ տանք, որ փրկվելիք կյանքերո՞վ արդարանանք, որ 30 տարի բանակ ու ժողովուրդ թալանած ու երկիր քանդած իշխանություններին այսօր հնարավորություն տանք մեղքերից ինքնամաքրվել՝ «երկիրը մի կերպ փրկելո՞վ», որ արդարացնեք «....դաշտավայրերը մեզ պետք չեն, մասի համար ամբողջը չեն զոհի...» տկարամիտ թեզը, թե՞ որ նոսրացնեիք «շիզոֆրենիկ» ազգայնականների՝ լավագույն տղերքի շարքերը, որոնք վաղ, թե ուշ իշխանությունը պիտի խլեին անարժաններից.....:
Ես էլ եմ ուզում, շատ եմ ուզում, որ ձեր որդիները վերադառնան, որ ոչ մի մայր այլևս չհասկանա ինձ, որ իմ որդու կորուստը իմաստ ունենա.....:
Այո, ես նրան այլևս չեմ հետ բերի, բայց ի տարբերություն շատերի, ես համոզված եմ, որ խաղաղապահներն ու հողերի հանձնումը միայն հետաձգելու են պատերազմի շարունակությունը.....
Այսօր կռվում են 30 տարի առաջ հաղթանակ կերտածների որդիները, որոնց հաղթանակն էլի կիսատ թողեցին դիվանագետները.......իսկ ես չեմ ուզում պատերազմ ճանաապարհել նաև 10 տարի հետո բանակ գնացող թոռանս, եվ համոզված եմ՝ կռվողների 90 տոկոսը դրա համար է կռվում, որովհետև գիտեն, որ եթե 100 տարի առաջ Նժդեհն էլ մտածեր, թե «կեսի համար ամբողջը չեն զոհի», ապա այսօր Սյունիքն ու Վայոց ձորն էլ չէինք ունենա, և ընդհանրապես Հայաստանն էլ չէինք ունենա: 100 տարի առաջվա Սյունիքն այսօր Արցախն է, որի անկումը նաև Հայաստանի վաղվա անկումն է:
Պատերազմը պետք է վերջանա գոնե նախկին դիրքերում, որպեսզի բանակցություններում գոնե հավասարը-հավասարի դեմ կարգավիճակ տա մեզ: Որպեսզի վաղվա մեր սերնդին փրկվածի խեղճուկրակ հոգեբանություն չժառանգենք: Իսկ այսօր դուք արդեն չունեք զիջելու բան, այն ինչ պիտի զիջեիք նրանք վերցրել են արդեն, ուրեմն ինչն եք զիջելո՞ւ, ինչո՞վ եք գնում բանակցության.......Բոլորս էլ մեռնելու ենք մի օր, հավերժ է միայն հողը և ամենակարևորը, թե ով է քայլելու մեր հող դարձած մարմինների վրայով, թշնամի՞ն, թե մեր զավակները....:
Մենք դատապարտված ենք հաղթելու, դրա համար մենք ապահովել ենք ամենակարևորը՝ մեր որդիների ոգին ու կամքը, մնացածը պահանջեք նրանցից, ովքեր պարտավոր էին անել, ովքեր պարտավո՛ր են անել: Ազգայնացրեք 30 տարվա թալանն ու զինեք մեր փառապանծ բանակը: Պահանջեք, պահանջե՛ք, պահանջեք, այն ինչ չենք արել 30 տարի:
Այո, ես այլևս ոչինչ չունեմ կորցնելու, որ չպայքարեմ մեր որդիների կորստի իրական մեղավորների դեմ, բայց դա հաղթանակից հետո, իսկ մինչև պատերազմի ավարտն այլևս կլռեմ:
Աղոթում եմ, որ ձեր բոլորի որդիները տուն վերադառնան:
Կարին Տոնոյան
Այս նյութը դիտել են - 1452 անգամ