Թշնամին շարունակում է տարբեր ուղղություններով կիրառել արգելված զինամթերք՝ ֆոսֆոր. Արծրուն Հովհաննիսյան
2020-11-01 11:19:00
ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն, ամփոփելով օրը՝ 01.10.2020, նշեց.
●Թշնամին շարունակում է տարբեր ուղղություններով կիրառել արգելված զինամթերք՝ ֆոսֆոր։
●Այսօր առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները տարբեր ուղղություններով շարունակել են հարձակվողական գործողությունները։
● Որևէ նշանակալի հաջողությունների սակայն չեն հասել։
●Այս պահին մարտերը շարունակվում են։ Դիրքերի տեղաշարժերը ճակատագրական չեն, մենք միանշանակ հաղթելու ենք, ճշմարտությունը մեր կողմն է։
●Դեռ բազում «անակնկալներ» կան՝ վարձկանների ներգրավման հետ կապված՝ հակառակ Թուրքիայի և Ադրբեջանի փորձերի՝ հերքելու այդ փաստը։
●Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է։
●Թշնամու տեխնոլոգիական առավելությունը երկար չի տևելու։ Ադրբեջանին այս ուղղությամբ ևս «անակնկալ» է սպասում։
● Մենք գիտենք,որ նրաց կողմից ևս քարտեզներ են հրապարակվում, դրա համար որոշեղինք մենք ևս հրապարակել և ցույց տալ, թե իրականում ինչ է կատարվում։
● Ադրբեջանի՝ գոյություն չունեցող ԶՈՒ ղեկավարությանն անակնկալներ են սպասվում: Մեր ԶՈՒ լիովին վերահսկում են իրավիճակը և օր օրի ուժեղանում են, որովհետև մեր ժողովուրդը, սփյուռքը կանգնած են մեր կողքին:
● Այս պահին հստակ չեմ կարող ասել, թե որ ուղղությամբ են Թուրքիայի հատուկ ջոկատայինները գործի դրվել, բայց նման տեղեկությունների վերջնական ամփոփման դեպքում ևս անակնկալներ են սպասվում։
● Երեկ կոնկրետ Մարտունիի ուղղությամբ թշնամուն հաջողվեց 2 դիրք վերցնել, մարտերն այնքան էլ տեղային չէին:
● Պատերազմի 20-25-րդ օրը, սպառելով ցամաքային հարվածային բռունցքի ներուժի անցել են ավելի օջախային կռիվների, որպեսզի կարողանան թուլացնել մեր պաշտպանությունը և այնպիսի բնագծեր, որոնք թեկուզ փիարի առումով շատ կարևոր են և ոգևորիչ կլինեին։ Դրանք հիմնականում անտառային հատվածների բնակավայրեր են։ Բայց տեղանքը լավ չգիտեն և այս ուղղությամբ ավելի քիչ հաջողություններ ունեցան:
Այս նյութը դիտել են - 1185 անգամ