Արտագաղթի կասեցումն ու կոռուպցիայի վերացումը կենսական են Հայաստանի համար.Արամ Ա
2016-02-15 14:02:00

 

Փետրվարի 13-14-ին  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում տեղի է ունեցել  Հայոց ցեղասպանության 100-ամյակի արժեւորմանը նվիրված համագումարի եզրափակիչ նիստ, որի  ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ուշագրավ հայտարարություն է արել` մասնավորապես նշելով. «Տկար, մեկուսացած ու անկազմակերպ Հայաստանը չի կարող մեր ազգի իրավունքների պահանջատերը դառնալ, չի կարող հարգանք պարտադրել ու լսելի դառնալ միջազգային համայնքում։ Հետեւաբար Հայաստանի հզորացումը իր տնտեսական, զինվորական եւ այլ բնագավառներով հրամայական անհրաժեշտություն է։ Այս իրագործելու համար արտագաղթի կասեցումը, կոռուպցիայի վերացումը ու Սփյուռքի առավել կազմակերպ զորակցությունը Հայաստանի համար կենսական են»:

Արամ Առաջինը նաև նշել է. «Ճիշտ է, անցնող 25 տարիների ընթացքում թե՛ Հայաստանի եւ թե Սփյուռքի կողմից գործակցության ճամբով իրար մոտենալու ուղղությամբ կարեւոր քայլեր են կատարվել, սակայն բավարար չեն. տակավին այստեղ ու այնտեղ համեցող որոշ մտածողություն կամ մոտեցում կա, որի պատճառով Հայաստանն ու Սփյուռքը իրենց մտածելակերպով ու գործելակերպով տակավին ամբողջությամբ ներդաշնակված չեն. ա՛յդ է որ պետք է փոխվի»:


Asekose.am

Այս նյութը դիտել են - 1393 անգամ