Մինչ մեր քաջարի հայորդիները հայրենի հողն էին պաշտպանում, բոլորիս հետևում կեղտոտ գործարք էր կատարվում2020-11-09 20:56:00
Նոյեմբերի 10։

Տեղի ունեցավ անհավատալին, որին չէի ուզում հավատալ, բայց աչքովս տեսա նոյեմբերի 7_ին, երբ պարտադիր մեզ տարհանեցին Ստեփանակերտից։
Կիլոմետրերով դեպի Հայաստան մեկնող մեքենաների շարասյուն էր, խցանում, վթարներ, մեծ խուճապ...
Կասկածի տեղիք տվեց, որ մի բան այն չէ, առավելապես, երբ անցակետերում միայն ստուգում էին, որ մեքենաներում զենք չլիներ։
Այս օրերին բազմիցս ինքս ինձ հարցրել եմ, երբեմն մտերիմներիս հետ բացվել, թե ինչու համատարած բոլորին տարհանեցին և ոչ միայն Արցախում մնացած քիչ թվով կանանց։
Ժամեր առաջ հասկացա, որ թիկունքը դատարկելով, այս խարդավանքից անտեղյակ` մինչ մեր քաջարի հայորդիները հայրենի հողն էին պաշտպանում, բոլորիս հետևում կեղտոտ գործարք էր կատարվում։
Դեռ չեմ ուզում հավատալ այս իրականությանը, երբ սպասում էի մեր հաղթանակին, որ հանգիստ լացեի մեր նահատակների համար։
Տեղի ունեցածից քարացած եմ, լացել չեմ կարողանում, և ոչ էլ հոգուս մեջ ծառս եղած ցասումը կարող եմ կանգնեցնել, որ նորից խաբվեց մի ամբողջ ազգ, ով, իր արմատներին կառչած, գոյության կռիվ էր մղում։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1096 անգամ