Ռազմական իշխանության վերնախավը պետք է պատասխանատվության կանչվի զինվորներին դրոնների միս սարքելու համար
2020-11-16 00:17:00
Պահանջում եմ օրենքի դիկտատուրա
ՀՀ կառավարություն, քաղաքական հարթության վրա եթե մի հայի քիթ արյունոտվի, այսինքն, այս խայտառակ պարտությունից հետո եթե սկսվի քաղաքացիական պատերազմ, իրավամբ, դրա կրողն ու պատախանատուն լինելու է ՀՀ իշխանությունը։
Բոլոր քաղաքական թափոնները, ովքեր իրենց գործողություններով փորձում են կազմաքանդել երկիրը, օրենքի ողջ խստությամբ պետք է մեկուսացվեն։
Բոլոր իշխանական և ոչ իշխանական զոմբիները, ովքեր իրենց տերերին սրբացնում են, իրենց տերերի հետ պետք է քշել առաջնագիծ։
Ռազմական իշխանության վերնախավը պետք է պատասխանատվության կանչվի խայտառակ պարտության, անգրագետ գործողությունների, զինվորներին դրոնների միս սարքելու համար։
Քաղաքական իշխանությունը պետք է հաշվետվություն տա ինքնագլուխ գործնեության և դրա հետևանքների համար, որից հետո քաղաքացու վստահության քվեն վերցնի ։
Այո, պարտվել ենք, այո, ընկել ենք, բայց չենք ծնկել։ Բացառապես օրենքի դիկտատուրան է օրինապաշտ քաղաքացուն հանելու այս մղձավանջից, թացը չորից զատելու, հզորացած դուրս գալու այս փորձությունից։
Այս նյութը դիտել են - 1005 անգամ