Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը կիրառելով վարչական ռեսուրսը Հանրապետության Հրապարակ էր բերել աշխարազորայիններին և այլոց 2020-11-18 13:52:00
Նոյեմբերի 18-ին Հանրապետության Հրապարակում Փաշինյանին սատարող փոքրաթիվ անձանց թվում էր նաև Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ով հայտնի «լևոնական» է, նախկինում եղել է Ապարանի քաղաքապետ, Քարվաճառում և ՀՀ-ում ունի բիզնեսներ, «Ապարան» ջոկատի հրամանատարն է:
Կիրառելով վարչական ռեսուրսը՝ վերջինս Հանրապետության Հրապարակ էր բերել աշխարազորայիններին և այլոց: Արդեն պարզորոշ է, թե ինչու Փաշինյանը հոկտեմբերի վերջին, ռազմական դրության ժամանակ և պատերազմական թեժ շրջանում, թվով 8 փոխմարզպետ նշանակեց, որոնցից մեկն էլ այսօրվա հավաքի ակտիվ կազմակերպիչներից մեկն էր: Հակառակ այս ամենին՝ բազմաթիվ ապարանցի պայմանագրային զինծառայողներ, ովքեր ծառայել են Քարվաճառում և այս օրերին տուն են վերադարձել, ծայրահեղ զայրույթով են լցված «հող հանձնող» Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Այս մասին տեղեկացրել են «Երկիր» կայքին Ապարանի աղբյուրները: