Իշխան Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել2020-11-18 19:00:00
![](files/d70b32/13162/e6ac8f377c6.jpg)
«Լուրեր».Հատուկ քննչական ծառայություն հրավիրված ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Սաղաթելյանը:
«Սա Նիկոլ Փաշինյանի բեմադրած թատրոնն է՝ փորձելով ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձերբակալել, հետապնդել:
Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ նման քայլերով կկարողանա մեզ հետ պահել այս գործընթացից, բայց նա լրջորեն սխալվում է, որովհետեւ չի կարող այդպես լինել, սա հայրենիքի փրկության պայքար է»,- ասաց նա:
Այս նյութը դիտել են - 1183 անգամ