Ադրբեջանին հանձնվեց նաև հնավայր Տիգրանակերտը 2020-11-20 00:56:00
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ գերագույն գլխավոր կապիտուլյանտ – դավաճանի կողմից ստորագրված փաստաթղթի 2-րդ կետի համաձայն, այսօր վերջնականապես Ադրբեջանին հանձնվեց՝ Աղդամի ամբողջ շրջանը, Ասկերանի շրջանի Արմենակավան և Ուղտասար, Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը: Ադրբեջանին հանձնվեց նաև հնավայր ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ: Իսկ հողատուն դեռևս շարունակում է պաշտոնավարել»: