Մի հատ կողմնորոշվի, hիմա դու պատգամավոր ե՞ս, գողակա՞ն, թե՞ շիշ բռնող
2020-11-21 00:34:00
Մեկն ու մեկդ Փաշինյանին ասեք՝ սառը ջուր առաջարկի ԶԼՄ ներկայացուցիչներին հանգստանալու կոչ անող իր մանդատավորին: Մասնավորապես, մերթ ընդ մերթ իր էքսցենտրիկ վարքագծով աչքի ընկնող Հայկ Սարգսյանին, ով նախօրեին խորհրդարանում փորձում էր լրագրողներից մեկին կարգի հրավիրել, ու «տեղը ցույց տալ». կոչ անելով լրագրողին, թե «հանգիստ պահի քեզ»:
Անձամբ ներկա չլինելով միջադեպին, եւ անգամ տեղյակ չլինելով, թե որ լրագրողին էր փորձում հանգստացնել սույնը, (կապ չունի) դիտելով հայտնի տեսանյութը , պետք է ասեմ հետեւյալը.
Երիտասա՛րդ, լրագրողի միկրոֆոնը՝ ասենք օրինակ շիշ, սելֆիի ձող , կամ ասենք ստրիպ ակումբի մերկապարուհի չէ, որ ոնց ուզես «դիրքավորես», ու «տղալամիշ» լինես:
Երկրորդ, քեզ մանդատ են տվել ազգին ու ժողովրդին ծառայելու, այլ ոչ թե լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, եւ «չափ տալու» համար:
Երրրոդ, որ գնաս շեֆիդ ՝ նախկին լրագրող Նիկոլին հարցնես. քեզ կլուսավորի, որ մինչ դու «չոչ էիր անում», բազում լրագրողներ
(մասնագիտության բերումով) մազերիդ չափ բազում օդիոզ օրենսդիր ու գործադիր էին տեսնում, ու ճանապարհում…ինչպես նաեւ բազմաժանր ու բազամապրոֆիլ «աֆտարիտետներ», որոնց ներկայությունից գուցե՝ դու խառնվել ես…
Ուրեմն՝ այսպես. երիտասա՛րդ, hանգիստ նստիր տեղդ, եւ այսուհետ ականջիդ օղ արա, որ խորհրդարանը ոչ թե «բազար անելու» , այլ օրենդրական գործունեություն ծավալելու համար է:
Եւ վերջապես. եթե դուխդ այդքան հերիքում էր, եւ «հանգստացնելու» տարբերակներ էլ ունեիր, կամ գիտեիր, ապա «հանգստացնեիր» կապիտուլացիա ստորագրողին…
Կամ ասենք. «Դավիթ Անհաղթի» ՝ Տոնոյան Դավիթի առած անհրթիռ Սու-30 ՍՄ-ներով,
գնայիր ու հանգստացնեիր շուն-թուրքին:
Մի հատ կողմնորոշվի. hիմա դու պատգամավոր ե՞ս, գողակա՞ն, թե՞ շիշ բռնող :
 

Հ. Գ. Ու, եթե հանկարծ պարզվի, եւ հասատատվի մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ դու քրեական ռեզերվի հետ միասին՝ փորձել ես պատգամավորներին «հաթաթաներ տալ» ու «հանգստացնող միջոցառումներ կազմակերպել», ապա հանկարծ չմտածես, որ «ՊԼՍՏԱԼՈՒ ԵՍ»:

Պատգամավորներդ չգիտեմ, բայց էդ «ԴՈՒԽԴ»՝ չհամարձակվես լրագրողների վրա կիրառել: Լրագրողները՝ բազում քո նմաններին, արդեն ասացի. ճանապարհել են իրենց հասցեով:
Ու դու բացառություն լինել չես կարող.ՇԵՖԵՐԻԴ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ:

armenianinfo.am

 
Այս նյութը դիտել են - 8154 անգամ