Ծանր է տանում անտեսումը
2016-02-16 09:44:00

http://usarmenianews.com/files/4354556d/1318/b01359325cd039.jpgՍերժ Սարգսյանի ելույթի ընթացքում շատերն են նկատել, որ Արփինե Հովհաննիսյանն իրեն նման չէ՝ ինքնամփոփ է, անտրամադիր: Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ նա ծանր է տանում սահմանադրական բարեփոխումների իրավական աջակցության մասնագիտական խորհրդի կազմում չընդգրկվելու հանգամանքը, այն դեպքում, որ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, դրսի չինովնիկները դրվատանքով են խոսում նրա հասցեին: «Իշխանությունը չի մոռացել նրա եւ Դավիթ Հարությունյանի պասաժը` Ստրասբուրգում, երբ իր հարցի իրավունքն Արփինեն` Դավիթի աջակցությամբ, զիջեց Զարուհի Փոստանջյանին` միջազգային սկանդալ առաջացնելով»,- ասաց մեր աղբյուրը:

Այս նյութը դիտել են - 1436 անգամ