Զորահավաքով սահման մեկնածները, չեն ունեցել բռոնե ժիլետներ. բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյան
2020-11-21 11:48:00
NEWS.AM. ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը, որն առաջնագծում է եղել պատերազմի բոլոր օրերին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող հանրահավաքին պատմեց, որ զորահավաքով սահման մեկնածները, որոնց հետ ինքը առնչվել է, չեն ունեցել բռոնե ժիլետներ։ 
«Պատերազմի առաջին օրերից՝ ամսի 27-ից եղել եմ Ջաբրաիլում, հետո Հադրութում, հետո Ստեփանակերտում։ Առաջին օրերին վիրավորներ էին գալիս միայն վերին եւ ստորին վերջույթների վնասումներով։ Ինչո՞ւ, որովհետեւ մեր կանոնավոր զորքը կռվում էր եւ զինվորները կասկա ու բռոնե ժիլետ ունեին։ Բերեցին մեր մոբի տղերքին, 28 հազար դրամ արժեն էդ բռոնե ժիլետն ու կասկեն, ու սկսվեց կոտորածը․ բոլոր տղերքը գալիս էին կրծքավանդակի ու որովայնի ծանրագույն վիրավորումներով․ մեր զոհերի մեծ մասը եղել են որովայնի եւ կրծքավանդակի վիրավորումներով։
Ինչո՞ւ բռոնեժիլետ չտվեցիր էդ տղերքին։ Նիկոլ Փաշինյան, պատասխանի հարցիս՝ աշխարհի ո՞ր երկրում է եղել, որ 2002թ․ զորակոչված 18 տարեկաններին՝ երկու-երեք ամսվա ծառայող, դու տարար ու դիրքերը լցրեցիր։ Էդքանից հետո առանց ամաչելու, խղճի խայթ զգալու հավաքում ես էստեղ էդ թափթփուկներին․ դրանց մեջ, գուցե, մոլորված ազնիվ տղերք էլ կային, բայց ում որ ես տեսա, էնտեղ տեսել եմ հոսպիտալի պատերի տակ՝ կուճուռած տեղեկանք էին մուրում որ փախնեն, Երեւան գան»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ իշխանությունները մեզ պարտադրում, համոզում են հաջորդ պարտությունների։

Այս նյութը դիտել են - 1461 անգամ