Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը2020-11-24 23:15:00
Նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բողոքի ալիք է բարձրացել նաև Հայկական Սփյուռքի տարբեր համայնքներում։ Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Շուրջ երկու տասնյակից ավելի կազմակերպություններ և կառույցներ, մասնավորապես, տարբեր երկրներում գործող Հ․Յ․Դաշնակցության մարմինները, օժանդակ և գործընկեր կառույցները հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը։
Նշված կազմակերպությունները ստեղծված իրավիճակի, ստորագրված փաստաթղթով նախատեսված հակազգային և հակապետական դրույթների, ներազգային անհամերաշխության և ընդդիմության նկատմամբ կիրառվող բռնարարքների պատասխանատու են համարում ՀՀ վարչապետին ու նրա թիմին։ Որպես ելք՝ նշված կառույցներն իրենց համերաշխությունն են հայտնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնին և գործընկեր 16 կուսակցություններին՝ իրենց բողոքի գործողությունների և առաջադրած ճանապարհային քարտեզի իրագործման հարցերում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջով, մասնավորապես, հանդես են եկել Սփյուռքի հետևյալ կազմակերպություններն ու կառույցները՝
Քուվեյթի Ազգային կառույցներ
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե
Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն
ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն
ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն և Լիբանանի Երիտասարդական Միություն
Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն
ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե
ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի Շրջան, Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ
ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն
ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ
ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե
Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե
ԱՄՆ Արևելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե
Այս նյութը դիտել են - 1964 անգամ