Գերագույն գլխավոր ստախոս հողատուն նոյեմբերի 3-ից 9-ը չքացել էր համացանցից
2020-12-05 23:07:00
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցի ժամանակ ասաց. «Շուշիի հետ կապված ես ունեմ բազմաթիվ հարցեր ու ոչ մի պատասխան, որևէ ռազմական փորձագետ ևս չի կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց այնտեղ»:
Վերհիշենք Շուշիի հանձնմանը նախորդած դեպքերը:
գերագույն գլխավոր ստախոս հողատուն նոյեմբերի 3-ից 9-ը չքացել էր համացանցից: 
Նոյեմբերի 9-ի երեկոյան ժամը 7։12-ին գրեթե մեկշաբաթյա անհետացումից հետո հանկարծ հայտնվում է ֆեյսբուքում ու գրում է «Շուշիի համար մարտերը շարունակվում են», սակայն 6.5 ժամ անց տեղեկացնում է ստորացուցիչ փաստաթղթի ստորագրման մասին:
Երեկ համացանցում տարածված լուրերի համաձայն ԱԱԾ նախկին պետ արգիշտի քյարամյանը որևէ պաշտոն չունենալով հանդերձ մինչև նոյեմբերի 6-ը նիկոլի հանձնարարությամբ առաքելություն է իրականացրել Շուշիում:
Ի դեպ, մինչև այսօր չեն հրապարակվել գերագույն գլխավոր ստախոսի միջոցով ստորացուցիչ փաստաթղթի ստորագրման կադրերը:
Հրապարակված կադրերում փաստաթուղթը ստորագրում են միայն Պուտինն ու ալիևը:
Ե՞րբ է դա ստորագրվել հողատոււ դավաճանի կողմից:
Հնարավո՞ր է, որ դա ստորագրված լինի ավելի վաղ՝ մինչև նոյեմբերի 6-ը, իսկ ալիևը դրա տակ իր ստորագրությունը դրած լինի Շուշիի հանձնման օպերացիայի ավարտին, որը պայմանավորվածությամբ իրականություն պիտի դառնար նոյեմբերի 9-ին, ադրբեջանում նշվող դրոշի օրը: Իսկ այդ ընթացքում քանի՞ զոհեր ենք ունեցել:
Այս հարցերի պատասխանը ինչպես շեշտեց նաև նախագահ Քոչարյանը հնարավոր չէ ստանալ մինչև այն ժամանակ, երբ իշխանության ղեկին է գերագույն գլխավոր դավաճանը:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 1358 անգամ