Պատերազմի առաջին իսկ օրվանից Արցախում կազմակերպվել էր բարեգործական ճաշարան, և այդ ամենը կազմակերպել էին երեք ընկերներ՝ Արայիկը, Արամը և Գեորգին
2020-12-09 11:35:00
Որտե՞ղ էր "ԻՄ ՔԱՅԼԸ" հիմնադրամը, երբ պատերազմի առաջին իսկ օրվանից Արցախում կազմակերպվել էր բարեգործական ճաշարան, և այդ ամենը կազմակերպել էին երեք ընկերներ՝ Արայիկը, Արամը և Գեորգին, որոնք մինչ օրս երբևիցե չեն փիառվել ֆեյսբուքում և այլ հարթակներում չեն բարձրաձայնել: Նրանք իրենց միջոցներով ,իրենց ընկերներով Արցախի համար ամենածանր ժամանակահատվածում եղան Արցախում և Արցախցու կողքին` օրական կերակրելով մինչև 1500 մարդ, իրենց կյանքը վտանգելով դիրքեր հաց ու ջուր էին տանում, նկուղներում մնացած մարդկանց նույնպես և այդ ամենը այն ժամանակ, երբ Արցախը ռմբակոծվում էր, բայց մինչ օրս ոչ մի տեղ նրանք չբարձրաձայնեցին, թե ինչեր են արել։ Ասեմ ավելին` երեքն էլ իրենց մասնակցությունն են ունեցել պատերազմում։
Նշեմ նաև, որ նրանց բարեգործությանը միացել էին մի խումբ կամավորներ՝ Արցախից և Հայաստանից, որպես կամավոր օր ու գիշեր Զինվորի համար համեղ բրթուջներ և տարբեր կերակուրներ էր պատրաստում երգչուհի Լուսինե Պողոսյանը, Երևանից կամավորական Անյուտա Հակոբյանը,Արցախից ուսուցչուհիներ Լարիսան, Լիաննան, Մառան, ոստիկանության կապիտան Լիլիթը, իրավաբան Սոնան, պարուհի Դիաննան, և շատ այլ կանայք և տղաներ, բայց ոչ ոք ոչ մի անգամ չբարձրաձայնեց, քանի որ փառքի համար չեն արել այլ ՀՈԳՈՎ ՍՐՏՈՎ Արցախում Արցախցու կողքին են եղել։
Անյուտա Հակոբյան

Այս նյութը դիտել են - 1546 անգամ