ARMLUR. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է իրականում ազատամարտիկ ներկայացած անձը.ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020-12-08 19:53:00
Դեկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը` Ռուսլան Ավագյանը:
Բանն այն է, որ նոյեմբերի 13-ին վերջինս քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև արցախցիների նկատմամբ հնչեցնում էր բռնություն գործադրելու հրապարակային կոչեր՝ դրանք զուգակցելով վերջիններիս հասցեին վիրավորական արտահայտություններով:
Նշենք, որ մոտ երեք շաբաթ առաջ այդ երիտասարդը գտնվում էր կառավարական ամառանոցի դիմաց եւ ներկայանում էր որպես ազատամարտիկ՝ մեղադրելով 17 կուսակցություններին: Սակայն պարզվում է՝ նա ազատամարտիկ չէ եւ զբաղված է միայն վիրավորանքներ հասցնելով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Այս նյութը դիտել են - 1579 անգամ