Դիմում եմ մեր հայրենակիցների՛ն, արժանապատիվ հայերի՛ն.Գևորգ Ստեփանյան
2020-12-20 22:37:00
Դիմում եմ մեր հայրենակիցների՛ն, արժանապատիվ հայերի՛ն: 
Դիմում եմ մեր հայրենակիցների՛ն, արժանապատիվ հայերի՛ն: Հորդորում և խնդրում եմ, եկե՛ք համախմբվենք , խորը գիտակցենք այսօր տեղի ունեցող մեր երկրի համար աղետալի , օրհասական ու վճռական ծանր պահերը, որը մեզ տանում է ավելի ու ավելի կործանման, քանի որ մենք գտնվում ենք ապիկար և ապաշնորհ կառավարության իշխանության ներքո։ 
Թուրքը ամեն րոպե նվաճում է մեր երկրի սահմանները, իսկ մեր գերագույն գլխավոր դավաճանը սատարում է թշնամուն։
Եկե՛ք սթափվե՛նք ու մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները և հիշենք Մեծն Չարենցի՝ «Ով՛հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության մեջ է» կոչը և երեքշաբթի՝ դեկտեմբերի 22-ին, մեկ մարդու նման հավաքվենք հանրապետության հրապարակում , ցույց տալով մեր հզոր ուժն ու կամքը։
 Փրկե՛նք մեր հայոց պետականությունը
Գևորգ Ստեփանյան
Այս նյութը դիտել են - 1554 անգամ