Քանի իրենց գործակալն է Երևանում իշխում` վերցնելու են ամեն ինչ ու ամենուր
2021-01-02 07:00:00
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Շուռնուխը վերջը չէ:

Քանի իրենց գործակալն է Երևանում իշխում` վերցնելու են ամեն ինչ ու ամենուր, որտեղ որ ուզենան: Անընդհատ:
Պատրաստվում են հաջորդ ռազմարշավին: Իսկ դրա համար ելման անչափ նպաստավոր դիրքեր այսօր անխնդիր ձեռք բերելն անհրաժեշտություն է: Այդ հաջորդ արշավով էլ կլուծեն Հայաստանի ու նախկիններից վախեցող հայ ժողովրդի հարցը:
Մեկընդմիշտ: Ու առհավետ:
Մենք դրան ենք արժանի, դրան ենք գնում, դա էլ կստանանք:
Կարևորը մենք ռուս խաղաղապահների համար ամանորի կՕնցերտ տանք ՍԾիպանակեՌտում, ֆեյսբուքի սթորիներում հարյուրավոր, հազարավոր ուրախ և տոնածառով նկարներ տեղադրենք և իրար շնորհավորենք:
Մնացածը լավ կլինի:
Այս նյութը դիտել են - 1536 անգամ