Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը հանդիպումներ է ունենում խմբակցությունների հետ: Հիշեցնենք, որ ՀՀԿ թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը որոշվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում. Արման Թաթոյանի թեկնածության օգտին կողմ քվեարկեց հանձնաժողովի 12 անդամներից 7-ը, դեմ՝ 4 -ը: Իսկ Զարուհի Փոստանջյանի թեկնածության օգտին քվեարկեց 5 պատգամավոր` Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Մարգարյանը, Արծվիկ Մինասյանը, Տիգրան Ուրիխանյանը և ինքը՝ Զարուհի Փոստանջյանը:
Այս նյութը դիտել են - 1356 անգամ