ՇԱՏ ԵՄ ԿԱՐՈՏՈԻՄ ՄԵՐ ՏՈԻՆԸ...2021-01-11 10:33:00
Հայրենի գյուղ կորցրած, իմ դասղեկական 11-րդ ա դասարան տեղափոխված Լուսինե Հայրապետյանի արձակ թե չափածո տողերում կարոտ ու անհանգիստ ապրումներ կան։
«Ես ծնվել և մեծացել եմ Նոր Մարաղայում: Սովորել եմ իմ հարազատ գյուղի դպրոցում: 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ անօրեն թշնամին հարձակվեց, մենք թողեցինք մեր հարազատ տունը և ապաստան գտանք Հայաստանում: Ամենևին չէի պատկերացնում, որ վերջին անգամ եմ տեսնում իմ գյուղը: Այն ժամանակ ծանր ապրումների մեջ էի, մտածում էի զինվորների, իմ եղբայրների մասին, ովքեր գտնվում էին առաջնագծում: Ամեն բացվող առավոտ աղոթում էի, խնդրում Աստծուն, որ ավարտվի պատերազմը, որ այլևս չլսենք զոհվածների մասին: Պատերազմն ավարտվեց, այն շատ մարդկանց հոգում մեծ վիշտ թողեց: Այս օրերին առավել շատ եմ կարոտում մեր տունը: Պահ է լինում, որ ժամերով մտածում եմ իմ հարազատ գյուղի մասին, հույս փայփայում, որ կվերադառնամ մեր տուն, բայց, ավա~ղ, այդպես էլ կմնամ կարոտով, երբ արյունով վերցված հողերը հանձնվեց մեկ ստորագրությամբ: Իսկապես, յուրաքանչյուր գնացքի հարկավոր է կանգառ: Յուրաքանչյուր մարդու հարկավոր է տուն: Ապրել օտար տան մեջ և զգալ հարազատ տան կարոտը, դա աշխարհի ամենավատ բանն է: Աշխարհում շատ ճանապարհներ կան, բայց ամենալավ ճանապարհը հարազատ տուն տանող ճանապարհն է:
Ա՜խ, երբ պիտի իմ գյուղը գնամ, Կարոտս առնեմ ու այնտեղ մնամ, Տեսնեմ իմ գյուղը հայերով լցված, Կարոտս առնեմ ու հավերժ մնամ: Տեսնեմ մեր գյուղի հուշարձանները, Կարոտով մեզ սպասող հուշաղբյուրները, Սուրբ հարազատների գերեզմանները, Կարոտս առնեմ ու հավերժ մնամ: Իմ ծննդավայրն է, պիտի որ գնամ, Տեսնեմ Խաչենը ու նոր հիանամ: Տեսնեմ իմ տունը ու անհոգ մնամ, Կարոտս առնեմ ու հավերժ մնամ»:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 955 անգամ