Սուտ լուր. տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում. Armlur
2021-01-19 23:12:00
Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ հունվարի 6-ին ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատներն այցելել են Արշալույս գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատուն, սակայն գեներալի մարմինը գերեզմանում չի եղել:
Ըստ նույն լուրերի՝ գեներալի շիրիմն ամբողջությամբ քանդված է եղել, իսկ դիակը՝ հանված դագաղից և դրված գերեզմանի կողքին:
Լուրերի հետքերով ArmLur.am-ը զրուցեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ, ով ընտանիքի անունից մեզ հետ զրույցում հայտարարեց, որ տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում։
Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ չգիտեմ, թե ում հիվանդագին երեւակայության արդյունքում կարող էր ծնվել նման ենթադրություն։ Ճշտել եմ եւ ընտանիքի անունից լիազորված եմ հայտնելու, որ նման բան չկա,- հայտնեց մեր զրուցակիցը։
Փաստաբանի հավաստմամբ` Մանվել Գրիգորյանն այն ազգային հերոսն է, ում գերզմանոցում մեծ հաճախականությամբ այցելում են ՀՀ շատ շնորհակալ քաղաքացիներ։
Մանվել Գրիգորյանը մահացել է 2020թվականի նոյեմբերի19֊ին։
Այս նյութը դիտել են - 1647 անգամ