Ֆեյսբուքի պատճառով կտրեցին ականջը....
2016-02-16 15:25:00

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կեսօրին Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ վիճաբանության ժամանակ կտրել էին գյումրեցի 23-ամյա երիտասարդ Տ.Ա.-ի ականջը: Վերջինս գտնվում է Գյումրու բժշկական կենտրոնում. տղայի ականջը չեն գտել, որպեսզի պլաստիկ վիրաբույժը կարողանա այն վիրահատել:

Aravot.amի տեղեկություններով, ոստիկանությունը մինչ այս ժամը զննում է տեղանքը՝ երիտասարդի ականջը գտնելու ակնկալիքով: Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, Տ.Ա.-ի հետ վիճաբանելու ու նրա ականջը կտրելու պատճառ դարձել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը:

Բանն այն է, որ 23-ամյա Տ.Ա.-ն ծանոթություն է հաստատել մի երիտասարդ, ամուսնալուծված կնոջ հետ, վերջինիս եղբայրն էլ, լսելով այս մասին, Տ.Ա.-ին նախազգուշացրել է հեռու մնալ, գործ չունենալ իր քրոջ հետ: Այնուհետ այդ երկու երիտասարդները ժամադրվել են Շիրակի մարզի մոտակա գյուղերից մեկի՝ Առափիի չգործող ռեստորանի մոտ, որպեսզի հանդիպեն, զրուցեն: Այստեղ վիճաբանել են, այն վերածվել է ծեծկռտուքի, որն էլ ավարտվել է այս տհաճ միջադեպով: Կասկածյալը, որը սկզբում դիմել էր փախուստի, բերման է է նթարկվել ոստիկանություն: Նրա անուն-ազգանունը դեռ չեն հայտնում:

Այս նյութը դիտել են - 1412 անգամ