Irakanum.am. Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Պողոսյանը, ով նաեւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դրսեւորել է հանրային գործչին ոչ վայել պահվածք։
Ավանի փոխթաղապետի լկտի պահվածքը ֆեյսբուք սոցիալական ցանցում առաջացրել է բազմաթիվ օգտատերերի զայրույթը։
Irakanum.am-ի աղբյուրների փոխացմամբ այս օրերին հիվանդության պատճառով արձակուրդում գտնվող Պողոսյանն այլեւս աշխատանքի չի վերադառնա։
«Նոր« Հայաստանի քրչոտ պաշտոնյան
Մեր աղբյուրների փոխանցմամբ վաղը Պողոսյանի դրսեւորած վարքագիծը կդառնա ոչ միայն թաղապետարանում, այլեւ՝ քաղաքապետարանում քննարկման թեմա։ Գրառումից արդեն տեղյակ է թաղապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ներսես Պողոսյանը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Դադիվանքի վանահոր նկատմամբ։ Դրանից առաջ էլ ամենօրյա ռեժիմով ագրեսիվ սպառնալիքներով ու պառակտիչ քարոզով գրառումներ էր անում ընդիմադիր ուժերի վերաբերյալ։Այս նյութը դիտել են - 4143 անգամ
Արփինե Հովհաննիսյանին ուղղված փոխթաղապետի վիրավորական գրառումից մեջբերում չենք անի։