Զգուշացե՛ք «Լունա կահույք» և «Ավա մարկետ» անվանումներով էջերի օգտատիրոջ խարդախություններից
2021-02-22 12:05:00

Police.am.

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի, ինչպես և Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային մարմիններում քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մայրաքաղաքի բնակիչ Մարիամ Անանյանը 2018-2020 թվականների ընթացքում կատարել է 3 տասնյակից ավելի խարդախություններ և մինչ օրս շարունակում է խաբեությամբ տիրանալ քաղաքացիների գումարներին։

Մասնավորապես, ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում հանդես գալով որպես «Լունա կահույք» և «Ավա մարկետ» անվանումներով օգտատեր՝ տեղադրում է կահույքի վաճառքի վերաբերյալ կեղծ հայտարարություններ, որոնց արձագանքած անձանց հետ պայմանավորվում է իր նշած հաշվեհամարին վճարում կատարելուց հետո առաքել պատվիրված կահույքը, սակայն կահույքը չի առաքում, փողն էլ հափշտակում է։ Խարդախություններ կատարելու համար նրա նկատմամբ առկա են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, սակայն ազատազրկման տեսքով պատժի կատարումը հետաձգվել է մինչև նրա երեխայի 3 տարեկան դառնալը։
Հանցամիտների գործունեությունից չտուժելու համար հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ կասկածելի գործարքներից։

`
Այս նյութը դիտել են - 3678 անգամ