ՀՅԴ-ի մարզպետացուներին «դալանների տակ» կբամփեն
Չնայած ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը դեռ պաշտոնական «գրանցում» չի ստացել, սակայն կարծես թե արդեն պարզ է, թե ով կլքի պաշտոնը, ում ՀՅԴ-ն առաջ կքաշի պաշտոններում:
ՀՅԴ-ի առաջադրած դեմքերը ամենևին չեն տեղավորվում Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի հայտնի ելույթում, որովհետև ոչ սերնդափոխության խնդիր են լուծում, ոչ էլ առաձնապես որականան փոփոխությու մտցնում: Իհարկե հասկանալի է, որ այս ամուսնությունն առաջին հերթին քաղաքական բնույթ է կրում, բայց ամեն դեպքում կադրերի տեղաշարժը կարևոր է:
Եթե նախարարների դեպքում ՀՅԴ-ն ոչ այդքան վատ կոնտիգեն է առաջ քաշում, ապա մարզպետների դեպքում իրավիճակը մոտ է խայտառակին: Եվ Գյոզալյանը (Արագածոտնի մարզպետի թեկնածու) և Հովսեփ Սիմոնյանը, ով Շիրակի մարզպետարանում վարչության պետի տեղակալ է ոչ միայն հայտնի չեն իրենց ակտիվ աշխատանքով (միջակություններ են), այլ լիովին համապատասխանում են երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի թևավոր դարձած ֆրազին (մի փոքր փոփոխված ձևով)՝ «տղերք, եթե ՀՅԴ-ն ու Հրանտ Մարգարյանը չլինեն, ապա ձեզ մոտակա դալանների տակ կտփեն»:
Ու եթե Արագածոտնի մարզում «խոլոստոյ դրած» կարելի է ինչ որ ձև աշխատել, ապա Շիրակի մարզում նման թեկնածուով միայն կարելի է ներկայություն ապահովել: Ի դեպ, Հովսեփ Սիմոնյանը, ով ՀՅԴ շիրակի մարզային կառույցի ղեկավար Ռոմիկի մտերիմներից է, հայտնի է որպես ինտրիգային կերպար: Նրանք էին, որ փորձել էին իմիտացիա ստեղծել, թե իբր մարզային ակտիվը հենց Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունն է պահանջում, որ տեղի բնակչության հետ հենց ինքը կարող է աշխատել:
Հասկանալի է , որ այսպիսի մարզպետներին սպառում է «բամփման» ճակատագիր, նախ կոալիցիոն գործընկերների, ապա համայնքի: ՀՅԴ-ն սրանով ի ցույց է դնում նաև իր կադրային բազաների սնանկությունը, այլ բան դժվար է մտածել: