«Օնիկ Գասպարյանը պետք է մնա իր տեղում․ սա իր պաշտոնի հարցը չի, դա բանակ ունենալու կամ բանակը կործանելու հարցն է»,- երեկ երեկոյան լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով «Հայրենիքի փրկության շարժման» անդամների պահանջը, ասել է ՀՅԴ-ական գործիչ Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ «Ընտրությո՞ւն է ուզում։ Հենց հիմա հայտարարում եմ՝ եթե մարտի 10-ին մինչև 12։00 գա Ազգային ժողով, հրաժարական տա ու նշանակի ընտրություն, էդ օրակարգով ճանապարհը կբացենք։ Նա չի՛ գալու։ Ինքը հերթական սուտն ու կեղծիքն է անում, սոսնձվել է այդ աթոռից՝ մեր երկիրը տանում է կործանման»․-ասել է Սաղաթելյանը:
Այս նյութը դիտել են - 2949 անգամ