Արմեն Աշոտյանի նոր աշխատավայրը նախարարությունից ընդամենը 1 կմ է հեռու...
2016-02-16 18:02:00

 

pastinfo.am-ը գրում է.  Մինչ Կրթության ու գիտության նախարարության աշխատակազմն ապրում է նախարարի ու նրա հետ միասին նաև 

pastinfo.am-ը գրում է.  Մինչ Կրթության ու գիտության նախարարության աշխատակազմն ապրում է նախարարի ու նրա հետ միասին նաև ղեկավար կազմի փոփոխության սպասումով, այսօր առավոտյան դեռևս գործող նախարար Արմեն Աշոտյանը խորհրդակցություն է հրավիրել:

Ինչպես հայտնում են նախարարության մեր աղբյուրները, այն ոչ այնքան աշխատանքային խորհրդակցություն, որքան հրաժեշտի հանդիպման է նմանվել:

Արմեն Աշոտյանն իր ենթականերին ասել է, որ առաջիկայում լքելու է նախարարի պաշտոնը` քաղաքական որոշման արդյունքում:

Բայց աշխատակիցներին հրաժեշտ տալով՝ Աշոտյանը նաև ասել է, որ շարունակելու է մոտիկ մնալ նրանց և որ իր նոր աշխատավայրը նախարարությունից ընդամենը 1 կմ է հեռու:

Բայց չի նշել, թե որ ուղղությամբ, ուստի՝ նախարարության աշխատակիցների այսօրվա քննարկման ամենաթեժ թեման հենց դա է: Նրանք փորձում են գուշակել, թե որն է իրենց աշխատավայրից 1կմ հեռավորության վրա գտնվող շենքը:

Հիշեցնենք՝ ԿԳ նախարարությունը գտնվում է կառավարության 3-րդ մասնաշենքում՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում:
 
Այս նյութը դիտել են - 1242 անգամ