«Հրապարակ».ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ Է ՀԱՍՆՈՒՄ2021-03-23 23:29:00
«Հրապարակ».Նախագահականն ու «վարչապետականը» երեկ միանման հաղորդագրություններ տարածեցին առ այն, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, ներքաղաքական մթնոլորտի բարելավմանը միտված քայլերը, նաև անդրադարձել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Հանդիպմանը, պարզվում է, երկուստեք կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով:
Սա այն նախագահն էր, որը դեռ նոյեմբերի 16-ին իբրև թե պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ինչո՞ւ իբրև թե, որովհետև նա իր անունից նման բան չի հայտարարել այլ նշել էր, թե հանդիպում-խորհրդակցություններ է ունեցել տարբեր ուժերի, կառույցների հետ, «Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք են մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
Մեր միամիտ հասարակությունն էլ Արմեն Սարգսյանի՝ տիեզերական մասշտաբի ավանտյուրաների արանքում փրոձել էր վճռականություն և կամք հայտնաբերել՝ իր անունից հայտարարելով, թե նախագահը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Արմեն Սարգսյանն ավելի շուտ տիեզերք կթռչի, քան կհամարձակվի Փաշինյանի հրաժարականը պահանջել։ Ու այսօր այս մարդը, որի երազանքն իսկապես տիեզերք թռչելն էր ու գիտաֆանտաստիկ անուրջներում սավառնելը, զբաղված է էժանագին աճպարարությամբ․ շաբաթը մեկ հանդիպում է իրեն մատի վրա խաղացնող, իրեն իր անձնական դավադիր շահերի համար օգտագործող և առերևույթ կոմպրոմատներով իրեն գործադիրի «ստրուկը» դարձրած մեկի հետ՝ քննարկելու «երկրում ստեղծված իրավիճակը»։ Արմեն Սարգսյանի անլրջությունը հիրավի տիեզերական սահմանների է հասնում։ Սերժ Սարգսյանը, կարծում ենք, «Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելուց զատ» պետք է պատասխան տա նաև Արմեն Սարգսյանին նախագահի աթոռին նստեցնելու համար։ Ցավոք, հայ ժողովուրդը նրանից այդպես էլ վճռական որևէ գործողություն չտեսավ՝ բացի «սատանայի առջև դեսպանություն անելուց»։
Այս նյութը դիտել են - 2495 անգամ