Այս սուրբ օրով մի լույս բացվի մեր ժողովրդի համար` որպես նոր կյանքի ավետիս, բայց մի երկու խոսք այն թրքամետ հայերին...
2021-04-04 01:43:00
Այս սուրբ օրով մի լույս բացվի մեր ժողովրդի համար` որպես նոր կյանքի ավետիս, բայց մի երկու խոսք այն թրքամետ հայերին...
Գիտե՞ն նրանք, որ մեր հարևան քոչվոր ցեղը խորհրդային տարիներին արգելել էր Արցախում հայկական եկեղեցիների գործունեությունը, եկեղեցական տոներ նշելը... 
Հիշեցնեմ, որ հանկարծ ձվեր չնախշեն, կանաչ ցորենն էլ մոռանան, Քրիստոսի անուն չտան, եկեղեցի չմտնեն, կեղծ օրհնանքներ չփոխանցեն, թե հավատում են Աստծուն ու նրա որդու հարություն առնելուն...
Կեղծ բարեպաշտներ պետք չեն հայոց աշխարհին, և ոչ էլ մոռանալ կլինի այնքան լուսե կյանքերի կորուստը, բայց որ մեր անարգ թշնամու քթի տակ եկեղեցական տոն ենք նշում, սա էլ զգոնության կոչ է, որ հային մեռնել չկա, որքան որ մնա երկրային և այդուհետ երկնային հավիտենական կյանքի հավատքով։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1508 անգամ