Ծառուկյանը սիրում ու ապրում է փողի, հարստության, ճոխության ու փառքի համար2021-04-11 09:56:00
Ճիշտն ասած ես առանձնապես չեմ զարմացել Ծառուկյանի հարսանիքի ճոխությունից։ Ծառուկյանը այն մարդն է, որի էությունը նկարագրելիս՝ առաջին հերթին չես կարող չասել, որ նա սիրում ու ապրում է փողի, հարստության, ճոխության ու փառքի համար։
Ես չէի էլ մտածում, որ նա զոհողության կգնա, ու ավելի համեստ հարսանիք կանի։ Հենց այդ ֆանտաստիկ հարստությունը իր ձեռքը կուտակելն ու հանուն դրա արդեն երկար ժամանակ խորհրդարանում իր տեղը չզիջելը միայն վկայում է, որ նա, հանուն զոհված տղերքի ու պարտության, չէր զոհաբերելու իր կյանքի իմաստ ճոխությունները ի ցույց դնելը, թեկուզ տղայի հարսանիքին , որը իր կյանքի գլոբալ, շարժիչ ուժն է։
Փողը, թակարդում դրված մամոնայի պանիրն է, որով խաբում, այնուհետ հոգեզուրկ ու ինքնապաշտ է դարձնում մարդուն չարը։
Հիշեցի Աստվածաշնչյան խոսքը՝ ինչքան ուղտն ասեղի անցաքից ներս կմտնի, այնքան էլ հարուստը երկնային արքայություն։
Մեզ մնում է քրիստոնեավայել երջանկություն մաղթել նորապսակ զույգին, բայց նաև հաղորդել, ոը ազգը տգետ չի, հասկանում է ու համապատասխան կարծիք ձևավորում, նամանավանդ, որ մեզանում աղքատությունը օր օրի նոր թափ է առնում։
Սոնա Խաչատրյան
Այս նյութը դիտել են - 1342 անգամ