Հռոմի պապը իր երկրում հպարտորեն Մեծ աղոթասաց Նարեկացու արձանն է տեղադրել, մերոնք էլ հնդիկ Գանդիին են հավերժացրել Հայաստանի սրտում
2021-04-21 23:27:00
Մենք զարմանում ենք, որ հնդիկ առաջնորդի արձան են տեղադրել Հայաստանում, բայց երբեք չզարմացանք, թե ինչու տարիներ շարունակ հայկական հեռուստաալիքները ձգտել են մեզ զբաղեցրած պահել հնդկական ֆիլմերով։ Ու դրանց սիրահարները ժամ, րոպե առաջ սպասում էին ոչ մի սերիա բաց չթողնել անգամ պատերազմական օրերին, երբ վաղուց իրենց համար դարձել էր կենսակերպ։ Գուցե ինչ_որ ուսանելի, նրանց ազգային սովորություններին հատուկ բան կար վերցնելու, բայց ո՛չ, հնդկական սերիալներն այդ տեսանկյունից շատ քչերին էին հետաքրքրում...
Երբևէ մենք չհարցրինք` նրանց երկրում հայկական ֆիլմեր նայու՞մ են, այն էլ` այդպես հախուռն սիրով ու հետաքրքրությամբ...Բայց գոնե հիմա պետք է հարցնել, թե ի՞նչ նկատառումով այդ արձանը տեղադրվեց, գուցե հայերի` հնդկական երգերի ու ֆիլմերի հանդեպ ունեցած մե՞ծ սիրուց...
Հռոմի պապը իր երկրում հպարտորեն Մեծ աղոթասաց Նարեկացու արձանն է տեղադրել, մերոնք էլ հնդիկ Գանդիին են հավերժացրել Հայաստանի սրտում։ Այսպես է կործանվում ազգը իր հայրենիքում։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2993 անգամ