«Հրապարակ».Ես տեսա, որ ոստիկանության կողմից շշեր են նետվել.Արթուր Խաչատրյան
2021-04-22 10:34:00
«Հրապարակ». Ոստիկանության կողմից շշեր են նետվել. Խաչատրյանը՝ դատախազության մոտ տեղի ունեցած բախումների մասին
Ես տեսա, որ ոստիկանության կողմից շշեր են նետվել: Ակցիայի ընթացքում մենք պահանջում էինք դատախազի հետ հանդիպում, որպեսզի նա իջնի և բացատրի, թե ինչ հիմքով են մարդիկ ձերբակալվել և ինչու են իրենք կատարում վարչապետի ապօրինի հրահանգները: Այս մասին քիչ առաջ դատախազության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական Արթուր Խաչատրյանը։
«Մենք հիմա այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք, որ սադրանքներ լինեն, կանենք ամեն ինչ, որ թույլ չտանք, որ սադրանքը կրկնվի»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ քիչ առաջ դատախազության մոտ բախումներ տեղի ունեցան սյունեցիներին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ։
Այս նյութը դիտել են - 2380 անգամ