«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ ՏԵՒԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Է՝ ԳԱՄՎԱԾ Է ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿԻՆ 2021-05-04 20:09:00
Գեներալ Սեյրան Սարոյանը տեւական ժամանակ է՝ գամված է հաշմանդամի սայլակին։ Նա ամիսներ առաջ Գերմանիայում բուժվելուց հետո վերադարձել է Հայաստան, սակայն կարճ ժամանակ անց նորից առողջական վիճակը վատացել է՝ պարզվել է, որ ծնկի շրջանում թարախային գանգրենա է զարգանում։
Բժիշկներն առաջարկում են ոտքի ամբողջական անդամահատություն իրականացնել, սակայն Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը որոշում է չգնալ այդ քայլին եւ բարդ վիրահատությամբ կանխում է հիվանդության զարգացումը։
Սարոյանն այժմ գամված է սայլակին՝ չի կարողանում ինքնուրույն քայլել եւ տեւական բուժման կուրսեր պետք է անցնի։ Պատմում են՝ այնքան է նիհարել, որ անճանաչելի է դարձել՝ կորցրել է քաշի մոտ կեսը։
Այս նյութը դիտել են - 1651 անգամ