Թշնամին մտնի քո տուն ու դու բանակցե՞ս...2021-05-15 00:13:00
«Պետք է արձանագրել, որ իրավիճակը ճգնաժամային է...»- ասում է գերագույն կապիտուլյանտը, և միաժամանակ որևէ գործուն քայլ չի ձեռնարկում։
Հիմա հասկանում եք գոնե, թե ինչու արանքից հանեց գեներալ Մանվելին շինծու, սարքած գործով, չհասկացա՞ք, ասեմ. Գեներալ ՄԱՆՎԵԼԸ չէր բանակցի, չէր հանդուրժի, այլ ԵԿՄ ողջ ուժերը հիմա կկենտրոնացներ Գեղարքունիքում և Սյունիքում և ամեն գնով դուրս կշպրտեր թուրքին մեր հողից:
Քանի օր է թշնամին մեր սուվերեն, միջազգայնորեն ճանաչված տարածքում է և ... ի՞նչ են անում... «բանակցում են»...
Ամիսներ առաջ եռակողմ խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո թշնամին մեր տղերքին որպես դիվերսանտների վերցրեց, մինչ օրս չի վերադարձրել մեր գերևարված տղերքին, իսկ դուք բանակցու՞մ եք:
Թշնամին մտնի քո տուն ու դու բանակցե՞ս...
ՀՀ տարածքն ապօրինի զավթած, ապօրինի հատած անձանց ի՞նչ պիտի անեիք, ինչի՞ չգիտեք:
Շատ էլ լավ գիտեք, ուղղակի փաշողլին գտնում է, որ «կիրթ ու կառուցողական» ընկերոջ հետ պետք չի սրել իրավիճակը, դե ֆինանսի աղբյուր է անհայրենիքների համար:
Ինչու՞ համապատասխան գործողություններ չեն կատարվել սահմանամերձ հատվածները կահավորելու համար...
Որովհետև էտպես ես պայմանավորվել , հիմա էլ Հայաստանս ես տալիս մաս-մաս:
Որովհետև դու, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, վախկոտ ենթակա ես, խեղկատակ:
Ու չփորձեք ասել, թե նիկոլը կապ չունի, սա իր որոշելունը չէր և նման բաներ:
Շատ ներողություն, իսկ ո՞վ պիտի մտածեր էս ամեն ինչի մասին, իսկ ո՞վ ստորագրեց, իսկ ո՞վ է «լուռ բանակցում» իր տուն մտած մարդկանց հետ։
Դա ունի միայն մեկ դեմք նիկոլ փաշինյանի տեսքով:
Բա ասում էիք, սխալ ինֆորմացիա է, հերքում էիք, երևի, որ ավելի շատ առաջանային «բարեկամներդ»։
Անհայրենիքն ու հողատուն ի՜նչ գիտի, թե ինչ է հողն արյունով պահելը:
Անհայրենիք ենք դառնում, հայ ժողովուրդ...
Գայանե Պապոյան
Այս նյութը դիտել են - 2266 անգամ