Սերժ Սարգսյանի «սենսացիոն» ճարտասանության հետքերով...2016-02-17 01:59:00
Սերժ Սարգսյանի ելույթը, եթե որակենք սկզբունքային մոտեցման ամենացցուն օրինակ, ապա ելույթի մոտիվները տանում են, շատ ավելի նեղ շրջանակներ. «Մեզ չպիտի գոհացնի այն վիճակը, որ այսօր կա Հայաստանում: Մենք պետք է մատնացույց անենք գրեթե բոլոր ոլորտներում քայլ առ քայլ ձեռք բերվող հաջողությունները, բայց միշտ պետք է չբավարարվենք դրանցով: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողները իրենց երջանիկ կզգան ու չեն մտածի այն լքելու մասին»:
Իյա իրո՞ք... հիշեցի Սարգսյանի քարոզարշավի օրերը, որտեղ ամեն անգամ ասում էր՝ ապահով Հայսատան ունենալու համար եմ գալիս: Սարգսյանը իր աշխատելաոճով բազմիցս ապացուցել է, որ չի կարող քաղաքական դաշտից հեռացնել նրանց, ովքեր «փող» են բերում: Դրա համար էլ Սամվել Ալեքսանյանը անուն է հանել «բարերար»-ի ու բարերարի անվան տակ մարդու առողջության հետ է խաղում, թունավորելով, սպանելով մարդկանց, իսկ ի՞նչ պետք է անի Սերժ Սարգսյանը, ոչինչ, որովհետև փող բերող ձեռքը հաջողություն է, իսկ Սամվել Ալեքսանյանը անմիջապես փող տվող է, այս դեպքում, ոչ թե պետական բյուջեի համար, այլ անձամբ Սերժ Սարգսյանի գրպանի համար... ու այդպես շատ ու շատ օլիգարխներ՝ Ծառուկյանից սկսած, ովքեր հարկերից ազատված են և ուղիղ կապի մեջ են երկրի, ժողովրդի անունից «անհանգստացող»-ի հետ:
Սերժ Սարգսյանի ելույթը ոչ այլ ինչ է, քան նախապատրաստական քարոզ-աշխատանք տանելու հիմնաորում, որտեղ չկա սկզբունքային մոտեցում՝ շուրջը հավաքելով օլիգարխիկ կադրերին ուզում է ապահով Հայաստան շինել... Սերժ Սարգսյանը դառնում է իր անսկզբունքայնության մեջ, չափազանց սկզբունքային: Հիշենք, թե մեկ տարի առաջ նույն Սարգսյանը, ինչպես խնամիական հարաբերությունները փորձում էր խզել, խոսքը Ծառուկյան և Աբրահամյան խնամի-դուետի մասին է: Ու երբ հարց առաջացավ, որ Հովիկ Աբրահամյանը պետք է անցնի գործի, այսինքն Ծաառուկյանի օբիեկտները ստուգելու, օր անց հաշտվեցին Սարգսյանն ու Ծառուկյանը: Հաշտվեցին նրանք, մինչդեռ Վարդանանք այդպես էլ չկարդաց Ծառուկյանը:
Հիմա, թե ինչ խոստումներ եղան, դա նրանց է հայտնի, իսկ քաղաքականությունից հեռացնելով Ծառուկյանին, թողեց նրան քաղաքականության մեջ... Երբ սահմանադրական փոփոխությունների օրը արդեն պարզ էր ու եղավ այն, ինչ եղավ հանրաքվեն կեղծվեց, նույն ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ, ձեռամբ ամեն բան պարզ էր, որ այս մշտական կոալիցիայի մեջ մնացած հաճախորդ կուսակցությունները աշխատում են Սերժ Սարգսյանի համար, թեև նրանք ժամանակ առ ժամանակ ընդդիմություն են խաղում ժողովրդավարության նորմերը ապահովելու համար... Իսկ այն, որ երկար քնից հետո, Սերժ Սարգսյանը խոսում է երկրում ժողովրդավարություն հիմնելու և այն գործի գցելու մասին, ապա տեղին է հիշեցնել, որ մեր երկրում Սերժ Սարգսյանի օրոք ժողովրդավարության մասին խոսք անգամ լինել չի կարող, էլ չեմ ասում արտագաղթի մասին, իսկ աղքատության ցուցանիշը այնքան է մեծացել, որ այլևս հույս չկա, որ Սարգսյանի իշխանությունից հետո ով էլ, որ գալու լինի ավերակների վրա իշխանություն հաստատելու, միևնույն է չի հաջողվելու կամ էլ շատ տարիների ու երկար ջանք թափելու արդյունքում հնարավոր է, որ երկիրը երկիր դառնա:
Այնպես որ Սարգսյանի ելույթը ջուրծեծոցի էր, ինչպես այն, որ տարիներ առաջ նա խոստացավ ելույթի տեսքով, որ այլևս ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոն չի զբաղեցնելու, այսինքն նրա խոսքից կարելի էր եզրահանգել, որ նա ինչ ասում է հակառակը պետք է հասկանալ, որ լավ էլ շարունակելու է մնալ ու երկիրը ներսից վերջնականապես քանդել:
Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 1393 անգամ