Կամավորներին սադրել է Սյունիքի մարզպետի բարեկամը, գողացել են Մանախի հեռախոսը.«Փաստարկ» (տեսանյութ)
2021-05-15 21:04:00

Մայիսի 15-ին պետք է տեղի ունենար Արթուր Այվազյանի (Մանախ, ֆեյսբուքում` Արթուր Եպիսկոպոսյան)

կալանավորման կամ ազատ արձակման վերաբերյալ դատական նիստը, որը, սակայն, անհասկանալի պատճառներով հետաձգվեց և պետք է տեղի ունենա այսօր, առավոտյան 10:00-ին, Գորիս քաղաքի դատարանում։

Ավելի վաղ «Փաստարկ» լրատվականը հայտնել էր, որ մի խումբ կամավորներ, ովքեր տարիներ շարունակ պաշտպանել են մեր հայրենիքի սահմանները և մասնակցել են Արցախյան երկրորդ պատերազմին, փակել էին Սյունիքի միջպետական մայրուղին` պատկան մարմիններից պահանջելով Սյունիքի սահմանների պաշտպանության համար իրենց ապահովել զենք-զինամթերքով։

Երկու օր առաջ միջպետական ճանապարհը փակած կամավորների և քաղաքացիների միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, հնչել էին փոխադարձ վիրավորանքներ։ Սակայն, իրավապահ կառույցների ներկայացուցիչները ձերբակալել էին միայն կամավորներին` ոչ մի իրավական վերաբերմունք ցույց չտալով մյուս կողմի նկատմամբ։

«Փաստարկ» լրատվականի վստահելի աղբյուրների փոխանցմամբ կամավորների նկատմամբ իրականացվել է սադրանք (տեսանյութ) Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդու` Հուլունց Սասունի կողմից, ով նաև ճանապարհահատվածի այդ մասում խանութ ունի։ Ըստ մեր աղբյուրի խոսքերի, վիճաբանության ընթացքում գողացել են նաև Մանախի հեռախոսը։ Մեր զրուցակիցը կասկած հայտնեց, որ հեռախոսը գողացել են և փոխանցել Սյունիքի մարզպետին։

Այս պահին Մանախը հացադուլ և ջրադուլ է հայտարարել։

Մի քանի հայտնի փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել իրականացնել նրա պաշտպանությունը և զբաղվում են խնդրի լուծմամբ։

Այս նյութը դիտել են - 3111 անգամ