ԹՈւՐՔԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂ ԱԲՈՐԻԳԵՆԸ, ԿԱՄ ՈւՄ ԵՆՔ ՎՍՏԱՀԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ...
2021-05-17 15:02:00
Համացանցում տարածված է ոմն Ներսես Պողոսյանի մտքի գոհարները։ Անկեղծ ասած եթե չլիներ 2018 թվականի բռնի հեղաշրջումը, համոզված եմ, որ բացի իր ընտանիքի անդամներից այս «աբորիգենին» ոչ-ոք չէր էլ ճանաչի։ Սակայն այսօր այս սուբյեկտը, իր նման անկիրթների հետ, հանձնելով Հայրենիքը թուրքին, դեռ որոշել է զբաղվել՝ծամելուց բացի մի բանով, որն իրեն երբեք չի հաջողվել։
Ուզում եմ բնական հարց տալ՝ ո՞վ է Ներսես Պողոսյանը...
1980թ-ին, ավան համայնքում ծնված մի երեխա, ով փորձել է սովորել Քվանտ վարժարանում, սակայն ցածր առաջադիմության պատճառով այնտեղից հեռացվել է ուղիղ մեկ տարի հետո: Միջնակարգում էլ չի փայլել բացի «ծամելուց» այլ ունակություններով։ Մի կերպ դպրոցը ավարտելուց հետո, մի կերպ ընդունվել է Մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ։ ՀՈԳԵԲԱՆՈւԹՅԱՆ... ԿԱՌԼ... Սակայն այստեղ նույնպես չի կարողացել սովորել և հեռացվել է պարտքերի պաճառով: Հետո՝ բանակ: Բանակից զորացրվելուց հետո վերականգնվել է նույն համալսարանում: Բայց էլի ցածր առաջադիմության, բացակայությունների պատճառով երկու տարի չանցած նորից հեռացվել: ՄԻՆՉ ԱՅՍՕՐ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԿՐԹՈւԹՅՈւՆ ՉՈւՆԻ:
Բնավորությամբ վերին աստիճանի բռնկվող, անզուսպ, անհավասարակշիռ՝ որոշ տարօրինակություններով: Կյանքի հիմնական ընթացքը անցնում է ալկոհոլի ազդեցության տակ... Ալկոհոլի ազդեցության տակ դառնում է չափազանց ագրեսիվ։
Այս սուբյեկտը ոչ մի կոնկրետ մասնագիտություն չունի: Իր անհաշտ բնավորության ու կոնկրետ մասնագիտություն չունենալու պատճառով ոչ մի տեղ երկար չի աշխատել: Մեկ երկու տարի աշխատել է ինչ որ ձկնաբուծարանում... հետո՝ շինարարություն, վերանորոգում... Մի երկու տարի էլ գնացել է Ռուսաստան՝ «խոպան»:
Ներսեսը կյանքում հաջողություններ չունենալու, որևէ կրթություն, որևէ կայուն աշխատանք չունենալու, որևէ ապագայի հեռանկար չունենալու պատճառով, կարելի ա ասել դասական «աբիժնիկ» էր: Այդ պատճառով էլ երկար տարիներ ունեցել է ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔ: Միշտ մասնակցել է ամենատարբեր ընդդիմադիր ակցիաների: Սկզբում՝ Արտաշես Գեղամյանի... հետո՝ 2008թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի... հետո՝ «Էլեկտրիկ Երևան»... Հետո՝ 2015-16 թթ. հարել է Ժիրայր Սեֆիլյանին և Հիմնադիր Խորհրդարանին: 2016 թվականի մայիսի վերջին, Ներսես Պողոսյանը կալանավորվել է և մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում, ապօրինի պահել և ձեռք է բերել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Սեֆիլյանի ղեկավարած զինված խումբը նպատակ ուներ պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ զավթել և պահել ռազմավարական օբյեկտներ, շենքեր, շինություններ՝ Նախագահական, ԱԺ, ՍԴ, Հեռուստաաշտարակ և այլն: Սակայն, հետագայում հասկանալով հանցագործությունը ավարտին հասցնելու իրական հնարավորության բացակայությունը, հրաժարվել էր անմիջական հանցագործությունը կատարելուն և ավարտին հասցնելուն ուղղված գործողություններից:
Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3,5 տարով, ՍԱԿԱՅՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈւՆԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԿԱԼԱՆՔԻՑ: Ներսեսի կինը հատկապես նրա կալանավորումից հետո սերտ կապեր է հաստատել սորոսամերձ շրջանակների հետ: Ներսեսի փաստաբաններն էին սորոսական Նինա Կարապետյանցը և սորոսական – ծուռ՝ Արայիկ Պապիկյանը: Ներսեսը մտերիմ կապեր ուներ «Կոռնիձորի Արոյի»՝ Արայիկ Խուդավերդյանի հետ:
Ներկայումս ՔՊ կուսակցության անդամ է: Նախկինում, որևէ կուսակցության անդամ չի եղել, բայց աստիճանաբար իր հայացքները ավելի ու ավելի ռադիկալ են դարձել։ Միշտ եղել է հակաիշխանական ծայրահեղ միջոցների կողմնակից:
Հիմա այս ԴԵՍՏՐՈւԿԻՎ ԱԲՈՐԻԳԵՆԸ, փորձում է կարծիք արտահայտել ԱԶԳԻ, ԺՈՂՈՎՐԴԻ Ու ՊԵՏՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ...
#ԿՐԵԼՈւ_ԵՆՔ - #ԴԱՏՎԵԼՈւ_ԵՔ՝ պետությունը խարխլելու, դեստրուկտիվ էլեմենտներին պաշտոններ բաժանելու և ամեն աբորիգենի խոսքը՝ հանրային դարձնելու համար։
#նիկոլ_դավաճան
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի
#սյունյաց_ողջույններ_նիկոլականներին

Мигрдат Ростомович Мадатян

Այս նյութը դիտել են - 1388 անգամ