Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու ագրեմանը եկել է
2021-05-19 10:31:00
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ում իր՝ դեսպան նշանակվելու ագրեմանը՝ համաձայնությունը ստացվել է հյուրընկալող երկրից։
Նա ասել է, որ այդ հարցին կանդրադառնան հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո:
Լիլիթ Մակունցը ծնվել է 1983-ի նոյեմբերի 7-ին Երեւանում: 2003-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, 2005-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
Բանասիրական գիտությունների թեկնածու է: Մասնակցել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի ամառային դպրոցի դասընթացին, նշված է Parliament.am կայքի նրա կենսագրականում:
2005-ից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016-ից պայմանագրային հիմունքով աշխատում է ԱՄՆ Խաղաղության կորպուսում:
2018-19 թթ․ Մակունցը եղել է ՀՀ մշակույթի նախարար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
2018-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով:
Լիլիթ Մակունցի հետ Արշալույս Մղդեսյանի զրույցը դիտեք ստորև:

Այս նյութը դիտել են - 1967 անգամ