Անահիտ Ավանեսյանն ազատված է պաշտոնից, բայց պարգևատրվել է իբրև նախարար
2021-05-24 23:46:00
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է 2021 թվականի մայիսի 14-ի թիվ ՆՀ-62-Ա հրամանագիրը, որով նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրել է Անահիտ Ավանեսյանին՝ նշելով նրա պաշտոնն իբրև առողջապահության նախարար։
Փաստորեն, օրինական իշխանության տապալման գործընթացի ենթադրյալ հանցախմբի մասնակից Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այնքան է տարվել իշխանազավթման գործով, որ մոռացել է 2021 թվականի ապրիլի 25-ին իր կողմից ստորագրված թիվ ՆՀ-80-Ա հրամանագրի գոյության մասին, որով ինքն ընդունել էր կառավարության հրաժարականը, ըստ որի Անահիտ Ավանեսյանն ազատվել է նախարարի պաշտոնից»։
Այս նյութը դիտել են - 1459 անգամ