Բայդենի վարչակազմը 24,005,000 ԱՄՆ դոլարի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկում Հայաստանին2021-05-29 00:26:00
Բայդենի վարչակազմն առաջարկում է 24,005,000 ԱՄՆ դոլարի չափով հետպատերազմյան օգնություն տրամադրել Հայաստանին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ նախագահի բյուջեում նշված չէ Արցախի Հանրապետության մասին։
ԱՄՆ սենատորների և ներկայացուցիչների երկկուսակցական կոալիցիան մի քանի անգամ վարչակազմին կոչ է արել առնվազն 100,000,000 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին և Արցախին:
«Նախագահ Բայդենի սովորական բյուջեն Հայաստանի համար, որն առաջարկվում է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի և Հայաստանի հումանիտար ճգնաժամի պայմաններում, հեռու է այն հուսահատ կարիքներից, որոնց բախվում են Բաքվի էթնիկ մաքրման արդյունքում տեղահանված տասնյակ հազարավոր հայեր», — ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
«Մեր կառավարությունը գտել է միջոցներ նավթով հարուստ Ադրբեջանին $ 120,000,000 ԱՄՆ ռազմական օգնություն առաքելու համար, այդուհանդերձ առաջարկում է այդ գումարի միայն մի մասը ադրբեջանական բանակի կողմից ոչնչացված և տեղահանված արցախյան ընտանիքների համար: Կոնգրեսը պետք է զրոյացնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Բաքվին և ուղարկի օգնության փաթեթ Արցախ և Հայաստան», — ասել է նա:
Բյուջեի առանձին տողում նախատեսվում է 6,050,000 ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանում միջազգային թմրամիջոցների դեմ պայքարի գործողությունների և իրավապահ մարմինների համար:
Այս նյութը դիտել են - 4179 անգամ