ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել և հրաժարվել են մասնակցել կառավարության այսօրվա նիստին
2021-06-03 00:48:00
ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել և հրաժարվել են մասնակցել կառավարության այսօրվա նիստին
Արտաքին գործերի փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել:
Mediaport-ի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանն արդեն ստացել է փոխնախարարների դիմումները:
Վաղ առավոտից կառավարությունից փորձել են համոզել փոխնախարարներին հետ վերցնել դիմումներն ու ներկայացուցիչ ուղարկեն կառավարության նիստին, սակայն մերժում են ստացել: ԱԳ նախարարության ներկայացուցչի աթոռը դատարկ է:
Մայիսի 31-ին էլ պաշտոնապես հաստատվեց ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանի ազատման լուրը:
Հիշեցնենք, որ ԱԳՆ-ում հասունացած բունտի պատճառը Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև ուղիղ կապն է, ինչի հետևանքով Փաշինյանն առանց ԱԳՆ-ին անգամ տեղյակ պահելու Ադրբեջանի շահերից բխող հայտարարություններ է անում, հակահայկական բովանդակությամբ փաստաթղթեր ստորագրելու խոստումներ է տալիս՝ կրկնելով ադրբեջանական պրոպագանդայի թեզերը:
Այս նյութը դիտել են - 1716 անգամ