Ես էլ ՄԱՐԴապես ասում եմ` գլուխդ պատով ես տալիս, երեսդ քարով, դու ո՞վ ես, որ … Լիզա Ճաղարյան
2021-06-08 19:50:00
Լիզա Ճաղարյանն իր էջում գրել է.
Տեսանյութը չեմ դնում, խնայում եմ ֆեյսբուքյան ընկերներիս ականջները, բայց հավատացնում եմ` սեփական ականջներով լսեցի հետեւյալը. «Պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»։
Ես էլ ՄԱՐԴապես ասում եմ` գլուխդ պատով ես տալիս, երեսդ քարով, դու ո՞վ ես, որ որոշես որեւէ Հայաստանի քաղաքացու, եթե նույնիսկ այդ քաղաքացին ԴԺԲԱԽՏԱԲԱՐ քո՛ որդին է, ՏԱԼ կամ ՉՏԱԼ։ Դու ո՞վ ես, որ քո քաղաքական էժան, ողորմելի ճիվաղային հեղինակության համար որոշես Հայաստանի այլ քաղաքացու կյանքը վտանգել, եթե նույնիսկ այդ քաղաքացին ԱՎԱՂ քո որդին է։
Դու խելագար ես, եւ ինքդ ՓՈԽԱՆԱԿՎԻՐ մեր գերիների դիմաց, եւ վստահ եմ` քեզ չեն դատի նույնիսկ ադրբեջանցիները, կտանեն բուժելու համապատասխան հիմնարկում, որովհետեւ խելագարներին չեն դատում, բուժում են։
Ու քո կինն էլ հետեւիցդ ընկած` հալվելով շրջում է մարզերում։ Երեւի իրար հետ եք որոշել, հա՞, Աշոտին հանձնել ադրբեջանցիներին։
Վա՛յ, սրիկա, վա՛յ։
Ամոթ ձեզ, ամբիոնին Նիկոլի հետ կանգնած տղամարդիկ։
Հազզա՛ր ամոթ, որ գետինը չմտաք դրա զառանցանքը լսելիս։
Թուուուուուու, հազար անգամ թո՛ւ։
Այս նյութը դիտել են - 6551 անգամ