«Մեծ վստահություն ունեմ Հադրութը վերադարձնելու հնարավորության մեջ, Շուշիի գործում ՝ կիսով չափ»․ Ռոբերտ Քոչարյան2021-06-14 00:03:00
Ես մեծ վստահություն ունեմ Հադրութը վերադարձնելու հնարավորությունների մեջ, Շուշին վերադարձնելու գործում վստահ եմ կիսով չափ: Այդ մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Այդ հարցի լուծումն իրավական ճանապարհով նախկին ԼՂԻՄ-ի սահմանների շրջանակում հնարավոր է, և դրա համար կան համապատասխան փաստարկներ»,-ասել է Քոչարյանը: Դա, նրա խոսքով, կարող է տևել երկու տարի:
«Սակայն լուրջ բանակցություններ վարելու համար անհրաժեշտ է վերականգնվել և կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ: Դրանից անմիջապես հետո դուք կտեսնեք, որ նշված հարցերի լուծումը հնարավոր է: Չեմ տեսնում, որ ինչ-որ մեկն այդ հարցը կարողանար լուծել ավելի լավ, քան ես: Ինչ վերաբերում է Արցախից տեղահանվածների խնդիրներին կարճաժամկետ հեռանկարում, ապա այժմ իրացվում են ծրագրեր՝ կացարանով ապահովմանն ուղղված: Ես անձամբ եմ բանակցություններ վարում Ռուսաստանից խոշոր հայ գործարարների հետ այդ հարցի շուրջ: Նախատեսվում է ընդլայնել Արցախի գյուղերը՝ կառուցելով ևս 150 տուն: Այդ նպատակների համար միջոցներն ուղղված կլինեն 100 միլիոն դոլարներից, որոնք մնացել են «Հայաստան» հիմնադրամում»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:
artsakhLur.am
Այս նյութը դիտել են - 2092 անգամ