Հաշվեհարդար՝ պարզ հաշվարկով 2021-06-17 00:48:00
Լրացավ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալության 3-րդ տարին: Գեներալի ձերբակալությունը որքան ողբերգական, նույնքան էլ նոնսենսային կարելի է համարել, քանի որ այդպես էլ մինչև վերջ ոչ մեկի համար պարզ չդարձավ՝ որն էր այդ մարդու մեղքը հատկապես:
Ընդ որում՝ արձանագրենք, որ չարաբաստիկ «տուշոնկա-շոուին» հաջորդեց բազմավաստակ զինվորականի դեմ տոտալ արշավը, որի թիրախում հայտնվեցին թե՛ նրա հարազատները, թե՛ նրա անվան հետ կապ ունեցող ԵԿՄ-ն, երբ մարդուց ուղղակի խլեցին այդ կառույցն ու հանձնեցին քայլականների թիմի հայտնի անդամին: Կարճ ասած՝ Մանվել Գրիգորյանից վրեժ լուծեցին՝ ակնհայտորեն դուր գալու թշնամիներին: Գեներալն այն բացառիկ զինվորականներից էր, որի համար, ինչպես հայտնի է, ադրբեջանցիները կլորիկ գլխագին էին սահմանել՝ առաջին արցախյան պատերազմում նրանից ստացած դասերի համար վրեժ լուծելու նպատակով:
Եվ իսկապես, եթե Մանվել Գրիգորյանը՝ հայրենիքի ազատագրության գործում մեծագույն ավանդ ներդրած հերոսը, թավշյա բռնության զոհ չդառնար, ապա այսօր Էրդողանն ու Ալիևը Շուշիում մեծ համաձայնագիր չէին կնքի, այսօր Սյունիքը վտանգի տակ չէր լինի, տասնյակ հազարավոր արցախցիներ էլ այսպես չէին որբանա:
Այլևս ակնհայտ է բոլորի համար, թե ինչպիսի դավադրություն էր արցախյան պարտությունը՝ հայ ազգի գլխին, թե ինչ ուժեր էին պատերազմը ծրագրել ու Նիկոլ Փաշինյանի ձեռամբ իրականության վերածել: Ա՛յ հենց այդ ուժերին էր, որ Մանվել Գրիգորյանի գոյությունը «ձեռնոց էր նետում»՝ սպառնալով տապալել այս ողջ բեմականացումը՝ բոլորին հայտնի ելքով:
Ի դեպ՝ նույն այդ ուժերի թիրախ դարձավ ոչ միայն հերոս Մանվելն, այլև երկրորդ նախագահ Քոչարյանը: Երկուսին էլ բանտեցին, որ կարողանան Արցախը միլիարդների դիմաց վաճառել՝ առնվազն ըստ «օդից կախված» լուրերի…
Նիկոլը պարզ հաշվեհարդար տեսավ բոլոր այն մարդկանց հետ, որոնք խանգարում էին իրեն կյանքի կոչել մեծ դավադրությունը՝ հասկանալով, որ գլխավոր գերագույն հրամանատարի իր կարգավիճակն անգամ չի կարող ստիպել հերոսներին դավաճան դուրս գալ, մահվան առաջնորդել երիտասարդ սերնդին, թուրքի ճարակ դարձնել հայրենիքը: 45
Այս նյութը դիտել են - 2296 անգամ