Ամիսը երկու անգամ Փաշինյանի կողմից Վանեցյանի միջոցով փակ ծրար է փոխանցվել Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարին
2021-06-19 22:26:00
168.am-ը գրում է․ 
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն է:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարում էր գաղտնալսել իր թիմակիցներին, կոտրել ֆեյսբուքյան էջերը, իրեն զեկուցել գրագրություններն ու դոսյեներ հավաքել նրանց դեմ։
ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը պատմեց, որ զեկուցել է Փաշինյանին, որ շիշ բռնողի ընտանիքի Ամանորի մի քանի միլիոնանոց ծախսը Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում հոգացել է քրեական մի տարր, մինչդեռ Փաշինյանը հրահանգել է ընթացք չտալ:
ԱԱԾ-ն Փաշինյանին նաև տեղեկացրել է շիշ բռնողի կողմից տուն, մեքենա գնելու ֆինանսական աղբյուրների մասին, սակայն կրկին թույլ չի տվել քայլեր ձեռնարկել՝ իրավական գնահատական տալու փոխարեն դոսյե հավաքելով թիմակցի դեմ:
Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ ամիսը մեկ-երկու անգամ եղել է հանդիպում:
Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի կողմից ինձ փոխանցվել է փակ ծրար, որը հանձնել եմ Փաշինյանին, և հակառակը՝ Փաշինյանից փակ ծրար եմ փոխանցել ադրբեջանական կողմին: Որոշ ժամանակ անց նա ասաց, որ ադրբեջանական կողմի հետ իր կապը հետագայում կպահպանեմ ոչ թե ես, այլ կառավարության իր աշխատակազմից մեկը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս նյութը դիտել են - 1748 անգամ